Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հուլիսի 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը ՀՀ պարետի որոշմամբ կասեցրել է մանկապարտեզի գործունեություն. ստուգայցերը շարունակվում են

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված ՀՀ պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով ՀՀ պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում, ՀՀ պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N 210-Ա որոշմամբ՝ 5 օրով արգելվել է վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը:
Այսօր տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում: Արտակարգ դրության պայմաններում նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը վերսկսելուց հետո մշտադիտարկումների դինամիկան ցույց է տալիս, որ հաստատություններում խախտումների թիվը նվազում է: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տալիս են ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու առկա թերությունների շտկման ուղղությամբ:
Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը շարունակական են, իսկ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոններն ու հետևել ՀՀ պարետի ցուցումերին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ