Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 հուլիսի 2020

Ինչպե՞ս են Վանաձորում պահպանվում անվտանգության կանոնները․ ԱԱՏՄ տեսադաշտում են նաեւ կասեցման որոշումը խախտողները

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերի ուժեղացված վերահսկողական ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձորում, զուգահեռ՝ դրանք շարունակվել են ողջ հանրապետությունում։

Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները Վանաձորում դիտարկել են 84 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ կարի խոշոր արտադրություններ՝ «Գլորիան»՝ մասնաճյուղերով», «Սարտոնը», ինչպես նաեւ առեւտրի, սպասարկման կենտրոններ, դեղատներ, ատամնաբուժական հաստատություններ։ Տեսուչների այսօրվա դիտարկումները ևս փաստում են, որ խախտումները նվազման կայուն միտում են ցուցաբերում։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումների մասով ԱԱՏՄ աշխատակիցները կազմում են արձանագրություններ՝ պարետին ներկայացնելու համար։

Մշտադիտարկման գործընթացին զուգահեռ՝ ԱԱՏՄ մասնագետները շարունակել են նաեւ կասեցման աշխատանքները՝ արձանագրելով, որ վերջին շրջանում նվազել է նաեւ դրանց թիվը։

Ժամանակավորապես կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում էր նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկը, որը, կասեցված լինելով հանդերձ, շարունակել է գործել։ Հետեւողականորեն ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողի գործունեությանը՝ ԱԱՏՄ մասնագետներն այդ մասին հրատապ կերպով տեղեկացրել են ոստիկանությանը, որի կողմից կազմվել է արձանագրություն․ պարետի որոշման չկատարումը ենթադրում է տուգանքի նշանակում։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների ուժեղացված ռեժիմով դիտարկումը շարունակական է ողջ հանրապետությունում։ Խախտումների դեպքում տնտեսավարողների գործունեությունը ժամանակավոր կասեցվում է, ուստի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ