Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 հուլիսի 2020

ՍԱՏՄ ամենօրյա ստուգայցերը շարունակվում են. խախտումների քանակը կայուն նվազում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում:

Այսօր 24 ժամով կասեցվել է հանրապտությունում գործող վեց տասնյակ կազմակերպությունների գործունեությունը. անակնկալ ստուգայցերը ցույց են տվել, որ այդ կազմակերպություններում պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեք. արձանագրվել են ջերմաչափման, ախտահանման աշխատանքների գրանցումների, ախտահանիչ լուծույթների կիրառման, դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ կապված և այլ խնդիրներ։

ՍԱՏՄ տեսուչները շարունակել են ուժեղացված վերահսկողական աշխատանքները՝ պարզելու, թե որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Խստացված ստուգայցերի ու կրկնայցերի թիրախ է եղել Շիրակի մարզի, մասնավորապես՝ Գյումրի քաղաքի սննդի արտադրության և իրացման համար պատասխանատու բիզնես-ոլորտը: Մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքի տնտեսավարողները դրսևորել են պատասխանատվության բարձր մակարդակ. Գյումրիի սննդի արտադրություններում ու խանութներում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Սննդի ոլորտը վերահսկող կառույցը կշարունակի խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանումը:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ