Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 հուլիսի 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը ուժեղացված վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը, շարունակելով ամենօրյա խստացված ռեժիմով մշտադիտարկումները, այսօր վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ուշադրության կենտրոնում են գտնվում ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը՝ օգտագործվող սպասքի, ծորակների, ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանումը, փակվող աղբամանների առկայությունը, խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը: Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում տալիս են նաև համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակելու է ուժեղացված վերահսկողությունը պարետի որոշումների կատարման նկատմամբ և հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ