Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 հուլիսի 2020

ՍԱՏՄ ամենօրյա ստուգայցերը գոհացուցիչ արդյունք են արձանագրում. պահպանվում է խախտումների նվազման դրական դինամիկան

ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը խստագույնս պահպանելու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների ամենօրյա հորդոր-ցուցումները՝ ուղղված տնտեսավարողներին, տվել են ցանկալի արդյունք. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ընթացող ստուգայցերը սննդի շղթայի օբյեկտներում արձանագրել են նվազագույն թվով խախտումներ, իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի կազմակերպություններից որևէ մեկում խախտում չի հայտնաբերվել: Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված կանոնները առավելագույն ճշգրտությամբ պահպանված են եղել թե՛ խանութներում, թե՛ սննդամթերքի արտադրություններում, թե՛ հանրային սննդի կետերում:

ՍԱՏՄ մասնագետների նախորդ օրերին արձանագրած որոշ խախտումներ հիմք են ծառայել այսօր սննդի շղթայում գործող երկու տասնյակ տնտեսավարողների գործունեությունը կասեցնելու համար: Խախտումները հիմնականում առնչվել են գրանցամատյանները ոչ պատշաճ լրացնելու և անձանց միջև սոցիալական հեռավորություն չապահովելու խնդիրներին:

Տեսչական մարմնի առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետևել, որ կարգազանցության նվազման արձանագրված դինամիկան պահպանվի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ