Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հուլիսի 2020

Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում, ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել են գործունեության ժամանակավոր կասեցման աշխատանքներ: Մասնավորապես, 24 ժամով կասեցվել է «Սպայկա» ՍՊԸ գրասենյակի, կորոնավիրուսի ռապիդ թեստերի առցանց վաճառքով զբաղվող «Դեուս Էքս» ընկերության, Էջմիածնի ՋՕԸ-ի, Չարենցավանի գործիքաշինական գործարանի եւ երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ընդ որում՝ վերջին օրերին մարզային կասեցումները գերակշռում են։

Միաժամանակ, այսօր շարունակվել են ստուգայցերը․ դրանք այսօր ուժեղացված ռեժիմով ընթացել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ հակահամաճարակային կանոնների խախտումները թեեւ ոչ նախկին ծավալներով, սակայն շարունակում են արձանագրվել։ Որոշ տնտեսավարողների մոտ խախտումներ եւ թերացումներ հայտնաբերվել են նաեւ այսօր: ԱԱՏՄ աշխատակիցները տնտեսավարողների ուշադրությունը հրավիրել են կարևոր մի քանի հանգամանքի վրա՝ ախտահանման գործընթացում օգտագործել 60-80 տոկոսանոց սպիրտային ախտահանիչ լուծույթ, ճիշտ կրել դիմակը, սահմանված կարգով ջերմաչափել աշխատակիցներին և ճշգրիտ լրացնել ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյանները:

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում տեղեկացման պահից։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ