Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 դեկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցության նիստին

Ջերմորեն ողջունում եմ հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցության նիստի մասնակիցներին և հյուրերին: Ընկերակցության ստեղծման կարևորության, նրա գործառույթների, նպատակների մասին մենք խոսել ենք դեռևս այս տարվա հուլիսին՝ Թբիլիսիում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, այդ ամենն ամրագրելով նաև հանձնաժողովի նիստի Արձանագրության մեջ: Այն ժամանակ և՛ ես, և՛ իմ գործընկերը՝ վարչապետ Զուրաբ Ժվանիան, ընդգծեցինք, որ հայ-վրացական տնտեսական փոխգործակցության զարգացման, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, գործարար կապերի առավել սերտացման հարցում ընկերակցությունը, արդյունավետ գործելու դեպքում, զգալի ներդրում կարող է ունենալ և կարծում եմ, դա չափազանցություն չէ: Տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հարցում մենք բավականին անելիքներ ունենք, ունենք նաև դրանք իրագործելու լուրջ նախադրյալներ և հիմքեր: Առաջին հերթին դա մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, պետությունների միջև փոխադարձ վստահության և համագործակցության խորացման միտումները, որ նոր խթան են ստացել Վրաստանում իշխանափոխությունից հետո: Այդ ամենն ամրապնդվում են տարեցտարի ակտիվացող բարձր մակարդակի փոխայցելություններով, հաճախակի դարձած հանդիպումներով, փոխշահավետ ծրագրերի քննարկումներով: Մեր երկու պետությունների համար գործակցության նոր և լայն հնարավորություններ են բացվում «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրի շրջանակներում, մենք պատրաստ ենք փոխշահավետ գործակցություն զարգացնելու ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ ուղղություններով: Հայ-վրացական հարաբերություններում տնտեսական համագործակցության բազմաթիվ բնագավառներ կան՝ տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառից սկսած մինչև մշակույթ, կրթություն ու գիտություն:

Երկու պետությունների իշխանությունները պատրաստակամ են լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք դժվարություններ են ստեղծում տնտեսական ներուժի փոխշահավետ ու լիարժեք օգտագործման հարցում: Ես ուրախ եմ, որ ստեղծումից ի վեր, հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցությունը ակտիվ ջանքեր է գործադրում իր առջև դրված խնդիրները լուծելու համար: Սեպտեմբերին Վրաստան կատարած հայկական կառավարական պատվիրակության այցի ընթացքում նախաձեռնող խմբի կողմից որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել վրաց գործընկերների հետ, նաև ընկերակցության ջանքերով, իշխանության բարձրագույն մարմինների առջև բարձրացված հարցերի, ահազանգերի շնորհիվ որոշակի դրական քայլեր են կատարվել. առաջին հերթին նկատի ունեմ Բագրատաշենի սահմանագծից մինչև Թբիլիսի ավտոմայրուղու ասֆալտապատումը, հայկական ավտոմեքենաների ազատ տեղաշարժը Վրաստանի բոլոր ճանապարհներով: Կարգավորվում է Փոթի և Բաթումի նավահանգիստներով լաստանավով, ինչպես նաև Վրաստանի ցամաքային ճանապարհներով ազատ ելքը Ռուսաստան և այլ երկրներ: Որոշակի քայլեր են արվում Թբիլիսիում հայ տնտեսվարող սուբյեկտների հետ համատեղ ձեռնարկություններ, առևտրի սպասարկման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ և այլն:

Ես հույս ունեմ, որ համատեղ գործունեությունն աստիճանաբար կընդլայնվի ի օգուտ մեր երկու պետությունների տնտեսությունների: Մեկ անգամ ևս ցանկանում եմ հավաստել ընկերակցությանը ՀՀ կառավարության աջակցության պատրաստակամությունը և հաջողություններ ու բեղմնավոր աշխատանք եմ մաղթում բոլորիդ:

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ