Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 11 հուլիսի 2020

Ամեն հերթական ստուգայցն ավելի ու ավելի բարվոք պատկեր է գրանցում. ԱԱՏՄ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ոչ աշխատանքային օրով ուժեղացված ստուգայցն անցկացրել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մայրաքաղաքի այս հատվածում խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում։ Տեսչական մարմնի ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն այստեղ էականորեն նվազել են։ Ակնառու է, որ տնտեսավարողներն առավել իրազեկ են այժմ եւ բարեխիղճ` սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում։ Ընդ որում, եթե անգամ նախորդիվ տվյալ տնտեսավարողը չի մշտադիտարկվել, ապա հարակից հատվածներում ընթացող ստուգայցերին տեղյակ` ինքն էլ է առավել զգոն դառնում։ Երկրում առանց ընդմիջման ու ակտիվորեն ընթացող մշտադիտարկումները սպասված արդյունքը տալիս են. դա է փաստում արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։ Այդուհանդերձ, ԱԱՏՄ-ն հերթական անգամ հորդորում է խստագույն պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը` ուղղված համավարակի տարածման կանխմանը։ Խախտումների դեպքում վարչական պատասխանատվությանն այլընտրանք չկա։ Վերջինիս ապացույցն են մեծաթիվ կասեցումները, որպիսիք այսօր եւս իրականացվել են, այսօր` առավելապես մարզերում։ 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ