Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հուլիսի 2020

ԲԸՏՄ-ի ուժեղացված կրկնայցերը հանգստի գոտիներում

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։

Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներն ավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։

Եզակի բնույթ են կրել տարեցների կողմից սեղանի ժամանցային խաղերի ընթացքում առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը, որոնք տեղում շտկվել են։

Համաճարակի հետագա տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսուչները շարունակել են տրամադրել դիմակներ և կոչ արել տան պայմաններում պատրաստված կտորե դիմակները հենց տեղում փոխարինել իրենց կողմից տրամադրված գործարանային արտադրության եռաշերտ դիմակներով նաև հիշեցրել ոչ ավել քան 3 ժամը մեկ փոխելու կանոնի մասին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի աշխատակիցների ցուցումով ոստիկանների կողմից արձանագրություններ չեն կազմվել, ինչը ևս մեկ անգամ հավաստում է խախտումների նվազման դրական դինամիկայի մասին։

Արտակարգ դրության պայմաններում իրականացվող ուժեղացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ