Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 դեկտեմբերի 2004


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի ստորագրման արարողությունը, որը Հայաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության հինգ տարվա՝ 2005-2009թթ. ծրագիրն է: Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՄԱԿ-ի կողմից՝ Հայաստանում այդ կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիս Գրանդեն:


Ծրագիրը կազմվել է ի պատասխան աղքատության հաղթահարման ռազմավարության մեջ ամրագրված համազգային նպատակներին օժանդակելու մասին` ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կոչին: Դրա հիմքում դրված են կառավարության և քաղաքացիական հասարակության նվաճումները և այն համահունչ է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ու Հազարամյակի զարգացման նպատակներում տեղ գտած թիրախներին և ռազմավարությանը: ՄԱԿ-ի զարգացման աջակցության հիշյալ ծրագիրն առաջին անգամ է մշակվում Հայաստանի համար և նպատակ ունի ընդհանուր հիմքեր ձևավորել մեր երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների համար: Ծրագիրն իրականացվելու է եռակողմ սոցիալական գործընկերությամբ՝ կառավարության, ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության և որոշ դեպքերում, մասնավոր հատվածի հետ: Գիտակցելով, որ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի իրագործման հաջողությունը կախված է շարունակական մոնիտորինգից և համակարգումից, նախատեսվում է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին առընթեր ստեղծել ծրագրի համակարգման ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի ծրագրային փուլի սկզբում ներդրվելիք ընդհանուր մոնիտորինգի և գնահատման համակարգի բոլոր բաղադրիչների համակարգման համար:


Փաստաթուղթը, որ կազմվել և լրամշակվել է ՀՀ կառավարության գլխավորությամբ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և զարգացման գործընթացում ներգրավված բազմաթիվ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, ըստ ՄԱԿ-ի մշտական համակարգող, զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիս Գրանդեի, մեծ հավանության է արժանացել ՄԱԿ-ի գրասենյակում և կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար ևս:


ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև այսօր ստորագրված փաստաթղթում ամրագրված են այն ոլորտները, որոնց զարգացմանն ուղղված աջակցությունը էապես կարող է նպաստել երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, կառավարման և բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը, հնարավորինս կրճատել տնտեսական, սոցիալական և քաղաքական անհավասարությունը:


Զարգացման աջակցության ծրագրում ընդգծվում է, որ ներառելով մարդու իրավունքների պաշտպանությունը, ազգային զարգացումը և Հազարամյակի զարգացման նպատակնեհո՝ գործառնական միացյալ ծրագրի մեջ, ՄԱԿ-ը նպատակ ունի օժանդակել Հայաստանի հիմնական համազգային գերակայություններին՝ այնպես, որ դրանք համահունչ լինեն միջազգային չափանիշներին և նպաստեն եվրոպական ու համաշխարհային համակարգերին երկրի ինտեգրման գործընթացի շարունակմանը:


Ծրագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիս Գրանդեի համատեղ մամուլի ասուլիսը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ