Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 նոյեմբերի 2004


Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ Սյունիքի մարզի Ագարակ բնակավայրում մեկնարկել է «Իրան-Հայաստան» գազատարի շինարարությունը, իսկ Շինուհայրում շահագործման է հանձնվել «Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման բարձրավոլտ օդային երկրորդ գիծը:


Գազատարը, ծրագրի համաձայն, պետք է կառուցվի թե՛ հայկական և թե՛ իրանական տարածքում։ Իրանական կողմում կառուցվելիք գազատարի երկարությունը 100 կմ է և ընդգրկում է Թավրիզ-Նորդուզ (Մեղրիի սահմանային կետը) տարածքը։ Այդ հատվածի շինարարությունը պետք է իրականացնի իրանական կողմը։ Գազատարի առաջին 40 կմ-ը, որի շինարարությունն սկսվել է այսօր, կառուցվելու է իրանական կողմի հատկացրած 30 մլն դոլար վարկի միջոցներով։ Վարկի տրամադրման մասին համաձայնագիրը ՀՀ էներգետիկայի նախարարության ու Իրանի արտահանման և զարգացման բանկի միջև ստորագրվել էր ս.թ. սեպտեմբերին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամիի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Այդ նույն ժամանակ գազատարի 40 կմ–ի շինարարության մասին պայմանագիր էին ստորագրել նաև «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը և որպես կապալառու՝ Իրանի «Սանիր» ընկերությունը։ Ըստ հիշյալ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվի մինչև 2007 թվականի հունվարի 1-ը, որից հետո Իրանի և Հայաստանի գազի համակարգերը կարող են միանալ և սկսել աշխատանքը, սակայն ավելի փոքր թողունակությամբ, քան նախատեսված է գլխավոր պայմանագրով (ստորագրվել է 2004 թվականի մայիսին), համաձայն որի Հայաստան ներմուծվող գազի ծավալն սկզբնական շրջանում կհասնի մինչև տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետրի, իսկ 2019 թվականից՝ 2,3 մլրդ խորանարդ մետրի։ Պայմանագիրն ստորագրված է 20 տարով։ Նախատեսված հզորությամբ գազատարը շահագործելու համար Հայաստանում պետք է կառուցվի ևս 197 կմ խողովակաշար, որը կընդգրկի Քաջարան-Սիսիան-Ջերմուկ-Արարատ տարածքը։ Գազատարի այդ հատվածի շինարարության շուրջ բանակցությունները հավանական ներդրողների հետ շարունակվում են։


Ինչ վերաբերում է «Ագարակ-Շինուհայր» էլեկտրահաղորդման բարձրավորլտ գծին, ապա այն հնարավորություն կտա Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքերն ավելացնել 200 մեգավատով և մինչ այժմ եղած հզորությունը հասցնել 400 մեգավատի: Ագարակ-Շինուհայր էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի շահագործմամբ կբարձրացվի նաև Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը: Այս բարձրավոլտ գծի շինարարության մասին Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարությունները համապատասխան պայմանագիր էին ստորագրել դեռևս 2002թ.:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ