Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 7 հուլիսի 2020

ՔՏՀԱ տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում կրկին Էրեբունի վարչական շրջանի հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր՝ հուլիսի 7-ին, Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում եղել են կանգնած ուղևորներ, ինչպես նաև հայտնաբերվել է նստատեղերի սահմանված թվաքանակից ավել նստեցումներով փոխադրում։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ:

Վերը նշված բոլոր խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում վերահսկողությանը զուգահեռ, իրականացվել են ամենօրյա իրազեկման և բացատրական աշխատանքներ, որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ։

Տեսչական մարմնի կողմից շարունակվող մշտադիտարկման և վերահսկողության արդյունքները փաստում են, որ իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման առումով խախտումների և վարչական արձանագրությունների թիվը շարունակում է նվազել։

Նշենք, որ ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով՝ Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ