Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 ապրիլի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ մարզպետների և շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին հանրապետությունում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական միջոցառումների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Ըստ վարչապետի, գյուղատնտեսության նախարարությունն ու երաշտի հետևանքների վերացման նպատակով ստեղծված հանձնաժողովը որոշակի աշխատանք կատարել են և կշարունակեն իրենց ջանքերը նպատակաուղղել ոլորտի խնդիրների լուծմանը, սակայն գյուղերից, առանձին մարզերից այս ընթացքում ստացվում են ահազանգեր, աջակցության խնդրանքներ, որոնցով, հնարավորության սահմաններում, օպերատիվորեն պետք է զբաղվել: Խորհրդակցության ընթացքում մարզպետները ներկայացրին իրենց մարզերում առկա խնդիրները, աշխատանքների ընթացքը: Հանգամանորեն քննարկվեցին ոռոգման համակարգի հիմնահարցերը, որոնք այս ոլորտի համար ցավոտ խնդիրներից են համարվում: Քննության առնվեց հանրապետությունում տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների վերացման կառավարական հանձնաժողովի ներկայացրած տեղեկանքը: Նշվեց, որ չնայած սուղ հնարավորություններին և առկա դժվարություններին, այս տարի կառավարությունը զգալի օժանդակություն է ցուցաբերում գյուղացիությանը՝ 8 հազար տոննա սերմացուի տրամադրման և առավել կարիքավոր համայնքների համար 40 հազար հա հող անվճար կարգով վարելու տեսքով: Մինչև եկող երկուշաբթի հանրապետության մարզեր կառաքվեն 50 օգնություն տրակտորները: Վարչապետն ընդգծեց, որ առկա սահմանափակ ռեսուրսների շրջանակներում կազմակերպվածության աստիճանից է առավելապես կախված լինելու աշխատանքի արդյունավետությունը: Կարևորագույն խնդիր համարելով նաև գյուղացիությանը պարարտանյութերով ու թունաքիմիկատներով ապահովումը, Անդրանիկ Մարգարյանը հանձնարարեց մարզպետներին ու համապատասխան նախարարներին, ինչպես դրանց, այնպես էլ սերմացու օգնության բաշխման և արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանել խստագույն վերահսկողություն, գործընթացը իրականացնելով բաց, թափանցիկ և արագ արձագանքել ցանկացած ահազանգի: Նա հանձնարարեց նաև տարածքային կառավարման նախարարին՝ ամենօրյա հսկողության տակ պահել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ մարզերում տարվող աշխատանքները և յուրաքանչուր շաբաթ օպերատիվ կարգով զեկուցել ընթացքի մասին:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ