Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հուլիսի 2020

Զբոսավայրերի դիտարկումների արդյունքում գրանցվել է դրական միտում. ԲԸՏՄ

Հուլիսի 3-ին վաղ առավոտից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանում։
Պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում, տեսարժան վայրերում, զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում մասսայական խախտումներ չեն արձանագրվել։
Այնուհանդերձ, արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահելու դեպքեր։ Խնդրի կարգավորման նպատակով տեսուչների կողմից տրված ցուցումները կատարվել են տեղում։
Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում պարբերաբար հիշեցնում են դիմակները ճիշտ կրելու կանոնների մասին և հորդորում տանը պատրաստված դիմակները փոխարինել իրենց կողմից տրամադրված եռաշերտ բժշկական դիմակներով։
Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական և իրազեկման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ