Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հուլիսի 2020

Կասեցումներ՝ «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում․ ԱԱՏՄ

«ՎՏԲ Հայաստան բանկ»-ի մասնաճյուղ, Սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժին, առեւտրի կենտրոններ, գրասենյակներ․ սրանք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա կասեցումների ցանկում են։ ԱԱՏՄ-ն շարունակում է կասեցումները։ Վերջիններիս այսօրվա ցանկում 2 տասնյակ տնտեսավարող է։ Դրանց գործունեությունն արգելվել է պարետի որոշմամբ, որի հիմքում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումներն են։

Պարետի կողմից կասեցման որոշում կայացվում է բոլոր այն տնտեսավարողների մասով, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ տեսչական ստուգումներն պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրում։

ԱԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերն արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում են․ մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը նաև կրկնայցերի միջոցով։ Արձանագրվող հիմնական խախտումները նույնն են՝ ախտահանիչ նյութերի բացակայություն կամ անհամապատասխանություն սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է նաեւ խորհրդատվությամբ, ցուցումներով, նաև զգոնության կոչ անում՝ հիշեցնելով կրկնակի խախտումների պարագայում սպասվող առավել խիստ պատժամիջոցների մասին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ