Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հուլիսի 2020

ՔՏՀԱ տեսչական մարմնի հերթական վերահսկողությունը Էրեբունի վարչական շրջանում. հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ պարետի թիվ 110 որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված վերահսկողական գործառույթներ կատարել Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ, իսկ տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դիմակի վարորդներ:

Արձանագրված խախտումների հիմքով տեղում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, հայտնաբերված որոշ թերությունների դեպքերում տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ թերությունները շտկելու և ՀՀ պարետի որոշումներին խստագույնս հետևելու նպատակով։

Նշենք, որ հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները կրելու են ամենաօրյա և շարունակական բնույթ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ