Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հուլիսի 2020

ՍԱՏՄ մշտադիտարկումներ է իրականացրել հանրապետության սննդի շղթայի օբյեկտներում. եղել են նաև կասեցումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձնագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով՝ այսօր 24 ժամով կասեցվել է Սևան-Դիլիջան մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» հանրային սննդի կազմակերպության գործունեությունը. այստեղ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, նկատվել են մարդկային կուտակումներ դրամարկղերի մոտ, ինչպես նաև հարակից սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել համապատասխան սոցիալական հեռավորություն:

Ասօր ՍԱՏՄ-ն հանրապետությունում 24 ժամով կասեցրել է սննդի շղթայում գործող ևս երեք տասնյակ ընկերությունների աշխատանքը:

ՍԱՏՄ-ն շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում:

Ուժեղացված ստուգայցեր և կրկնայցեր են կատարվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում. խախտումները կրկնվում են հիմնականում կապված գրանցամատյանների լրացման հետ. դրանք անփույթության կամ անուշադրության հետևանքով լրացվում են թերի: Հաճախ կրկնվող թերացումների շարքում է նաև դիմակի ոչ պատշաճ կրելը՝ այն իջեցված է լինում քթի տակ կամ, ընդհանրապես, կզակին:

Մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող բոլոր կազմակերպություններին պահպանել կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ քաղաքացիներին՝ այդ նորմերի ցանկացած խախտում նկատելիս՝ ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»:


 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ