Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 հունիսի 2020

Հունիսի սկզբի համեմատ՝ ամսվա վերջին կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է․ ԱԱՏՄ

Ուժեղացված ստուգայցով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր կրկին Նոր Նորք վարչական շրջանի տարբեր զանգվածներում էին․ անակնկալ դիտարկումների շրջանակը ներառել է ինչպես նախկինում արդեն դիտարկված, այնպես էլ այլ տնտեսավարողների՝ հանրախանութներ, տեխնիկայի վաճառքի կենտրոններ, վարկային կազմակերպության մասնաճյուղ և այլն։

Դիտարկումները փաստում են՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների արդյունքների հիմքով՝ պարետի որոշմամբ կասեցվում էր դիտարկվածների մոտ 60,5 տոկոսը, 2-րդ շաբաթում՝ շուրջ 50 տոկոսը, ապա հիմա՝ մոտ 36 տոկոսը։ Սա փաստում է խախտումների նվազման միտման մասին, ինչը տնտեսավարողների շրջանում իրազեկման և լայնածավալ ստուգայցերի արդյունքն է։

ԱԱՏՄ աշխատանքային խմբերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ևս անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են․ նրանց հանդեպ կայացվում է կասեցման որոշում՝ նվազագույնը 24 ժամով։

Կարգադրվում է հրատապ վերացնել խախտումները։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ