Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 նոյեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանին, հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանին և «Հայկական համակարգչային նոր տառատեսակներ» ծրագրի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Հակոբյանին (Թառումյանին):

Ներկայացնելով 2001թ.-ից գործող «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի մինչև օրս կատարած աշխատանքները, պատվիրակության անդամներն անդրադարձել են նաև հիմնադրամի առաջիկա ծրագրերին: Կարևորելով Մատենադարանում ձեռագրերի ֆոնդի համալրման, պահպանման և հրատարակման խնդիրները, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեն Արևշատյանը նշել է, որ Մատենադարանի և հիմնադրամի տնօրինությունն ակնկալում է վարչապետի և կառավարության աջակցությունը՝ ինչպես այդ ծրագրերի իրականացման, այնպես էլ 2005թ. Մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյակի միջոցառումների կազմակերպման, այդ շրջանակներում նաև հայկական համակարգչային նոր տառատեսակների ստեղծման գործում:

Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարության նախապատրաստման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ: Օրերս կայանալիք իր առաջին նիստում այն կքննարկի հոբելյանական միջոցառումների ցանկը, որտեղ հաշվի կառնվեն նաև Մատենադարանի տնօրինության առաջարկությունները: Նա ընդգծել է, որ հայկական համակարգչային նոր տառատեսակների խնդիրը մինչ այս՝ քննարկվել է ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող (ՏՏԶԱ) խորհրդի նիստերում, տրվել են հանձնարարականներ, որոնց կատարման արդյունքներն ու խնդրի լուծման վերաբերյալ նոր առաջարկությունները ներառված են ՏՏԶԱ խորհրդի առաջիկա նիստի օրակարգում: Վարչապետը նշել է նաև, որ ցանկության դեպքում Մատենադարանի և հիմնադրամի ներկայացուցիչները կարող են մասնակցել ՏՏԶԱ խորհրդի նիստերին՝ հետաքրքրող խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետներն ու առաջարկությունները:

Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է Մատենադարանին և «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամին հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ