Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 հունիսի 2020

ՍԱՏՄ կրկնայցը Գյումրիի սննդի շղթայի կազմակերպություններում. հանրապետության բոլոր մարզերում կասեցումներ են եղել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ լայնածավալ վերահսկողություն հանրապետության հանրային բոլոր սննդի կազմակերպություններում: ՍԱՏՄ այսօրվա ստուգայցերի ու կրկնայցերի թիրախը Գյումրին էր: Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում անցկացված մշտադիտարկումները արձանագրել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ տնտեսավարողների առավել պատասխանատու վերաբերմունքն ու պատրաստակամությունը շտկելու նկատված թերացումները: Հանրային սննդի մի քանի կազմակերպություններում ՍԱՏՄ տեսուչները պնդել են այնուամենայնիվ հեռացնել այն սեղանները, որոնց դիրքը թույլ չի տալիս պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը անձանց միջև, թեև, ըստ տնտեսավարողների դրանք չսպասարկվող սեղաններ են եղել: Դրականորեն արձանագրվել է, որ արդեն պատշաճորեն կատարվում են ջերմաչափումները և ճշգրտորեն լրացվում գրանցամատյաններում, դիմակներ դնում են բոլորը, ձեռքի ախտահանիչներ ու փակ աղբամաններ կան բոլոր պահանջվող տեղերում, տարածքի ախտահանումը կատարվում է սահմանված հաճախականությամբ:

Իսկ Երևանում այսօր 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար և «Էսկոբար» սրճարանը. այստեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել:

48 ժամով կասեցվել են նաև Վանաձոր քաղաքի երկաթուղայինների այգում գործող անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին և Աշտարակ քաղաքում անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հովհաննիսյանին պատկանող սրճարանները, որտեղ չեն ջերմաչափել հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները: Այս խախտումները կրկնվել են:

ՍԱՏՄ-ն միշտ փաստում է, որ կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: Նման խորհրդատվությունն, ակնհայտորեն, դրական արդյունք է տվել:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ