Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 նոյեմբերի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել 2004 թվականին Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքական թիմերի մասնակցության արդյունքների և անհաջողությունների պատճառների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ հավաքական թիմերի աշխատանքները համադասող կազմկոմիտեի նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի նախագահ (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) իշխան Զաքարյանը, կազմկոմիտեի անդամ՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, մարզիչները, ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ:

Քննարկման մասնակիցները հանգամանորեն անդրադարձել են օլիմպիական խաղերին նախապատրաստման, այդ նպատակով պետության կողմից սպորտկոմիտեի միջոցով իրականացվող ֆինանսական, կազմակերպչական աշխատանքներին, սպորտկոմիտե - ազգային ֆեդերացիաներ - ՀԱՕԿ հարաբերություններին և անհրաժեշտ համագործակցության խնդիրներին, առկա թերություններին, պետության կողմից օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ամբողջ ընթացքում վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրման, պետական առավել արդյունավետ քաղաքականության իրականացման հարցերին:

28-րդ օլիմպիական խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցության, նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օլիմպիական խաղերից հետո Հայաստանի հավաքական թիմերի մասնակցության հետ կապված մասնագիտական քննարկումների, վերլուծությունների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Իշխան Զաքարյանը, նշելով, որ ազգային ֆեդերացիաներում երեք փուլով նախատեսված քննարկումներից երկուսն արդեն ավարտվել են, երրորդը կլինի ֆեդերացիաների վերջնական ամփոփիչ նիստը, որտեղ կներկայացվի, թե մարզչական կամ ֆեդերացիաների կազմերը ի՞նչ փոփոխություններ են կրելու: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ հրաժարական են ներկայացրել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը և ավագ մարզիչը: Առաջիկա երկուշաբթի, ըստ Իշխան Զաքարյանի, տեղի կունենա ՀԱՕԿ-ի հատուկ նիստ, որտեղ կհրապարակվի օլիմպիական կոմիտեի նոր կազմը, տեղի կունենան ֆեդերացիայի ամփոփիչ նիստի արդյունքների վերաբերյալ քննարկումներ, իսկ 2005թ. տարեսկզբին կհրավիրվի ևս մեկ նիստ՝ օլիմպիական խաղերի 2005-2008թթ. հերթական փուլի հետ կապված ծրագրերը քննարկելու և հաստատելու նպատակով:

Քննարկման ընթացքում նշվել է, որ չնայած վերջին տարիներին սպորտի բնագավառի նկատմամբ պետական զգալի հոգածությանը՝ տարեցտարի տրամադրվող միջոցների ավելացմանը, օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ֆիզկուլտուրայի և մանկապատանեկան սպորտի նկատմամբ հատուկ ուշադրությանը, ինչպես նաև դեռևս առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին, այդուհանդերձ, շահագրգիռ բոլոր կողմերի միջև աշխատանքի առավել հստակ կանոնակարգման և արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն կա, այդ թվում՝ ազգային ֆեդերացիաների աշխատանքի որակի և պատասխանատվության բարձրացման, պետական պատվերի ձևավորման սկզբունքների, միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համագործակցության սերտացման, մեծ սպորտի համար կադրերի պատրաստման նպատակով մարզերում համապատասխան հնարավորությունների մեծացման հետ կապված և այլն:

Քննարկման ավարտին նշվել է, որ կառավարությունում նման հանդիպումներ առաջիկայում դարձյալ կլինեն, որտեղ նկատի կառնվեն մասնագիտական քննարկումների արդյունքում ներկայացված եզրակացությունները, դրանք համադրելով պետական մոտեցումներին ու պահանջներին և անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն առկա վիճակի բարելավման նպատակով:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ