Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ 2004թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ներկայացրած տեղեկատվությունը: Ըստ այդ փաստաթղթի, 2004թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 1243.2 մլրդ դրամ, ՀՆԱ-ի իրական աճը՝ 10.3 տոկոս: ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 386 հազար 760 դրամ (709.5 ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 17.9 տոկոսով: Եթե 2003թ. հունվար-սեպտեմբերին ՀՆԱ-ի աճի մեջ մեծ է եղել արդյունաբերության և շինարարության ճյուղերի նպաստման չափը (10.4 տոկոս), ապա 2004թ. ինն ամիսներին աճն ապահովվել է հիմնականում գյուղատնտեսության (3.7 տոկոս) և ծառայությունների ոլորտի (4.2 տոկոս) հաշվին: Տեղեկատվության մեջ նշվել է, որ ֆինանսավորման բոլոր աղբյուրներից իրականացված կապիտալ շինարարության ծավալները հաշվետու շրջանում կազմել են 166 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 16.3 տոկոսով: Ընդ որում, 2003թ. «Լինսի» հիմնադրամի միջոցների հաշվին իրականացված շինարարական աշխատանքների ծավալը հաշվարկներում չներառելու դեպքում, 2004թ. շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի աճը կկազմի 54.8 տոկոս: Միայն բնակարանային տնտեսությունում իրականացված շինարարական աշխատանքների ծավալներն ավելացել են 23.7 տոկոսով: 17.2 տոկոսով աճել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, կազմելով 331 մլրդ դրամ: 2004թ. ինն ամիսների միջին սղաճը հավասար է եղել 7.9 տոկոսի, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են նաև բնակչության դրամական եկամուտները (17.1 տոկոսով) և դրամական ծախսերը (16.8 տոկոսով): Տնտեսական աճի բարձր տեմպը (10.3 տոկոս իրական և 18.1 տոկոս անվանական արտահայտությամբ) դրական ազդեցություն է թողել նաև բնակչության դրամական եկամուտների և ծախսերի համամասնության վրա: Տեղեկատվության համաձայն, 2004թ. հունվար-սեպտեմբերին 30.1 տոկոսով աճել է բյուջետային և ոչ բյուջետային կազմակերպություններում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը՝ կազմելով 40 հազար 744 դրամ: 2004թ. հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 3.1 տոկոսով և կազմել շուրջ 1485.6 մլն ԱՄՆ դոլար: Ընդ որում, արտահանումը կազմել է 511.1 մլն դոլար՝ աճելով 1.3 տոկոսով, իսկ ներմուծումը 974.5 մլն դոլար՝ աճելով 4.1 տոկոսով: Հաշվետու շրջանում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու գրանտները կազմել են շուրջ 213.5 մլրդ դրամ՝ 2.9 տոկոսով գերազանցելով նույն ժամանակահատվածում ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակը:

Ծախսային մասում զգալի տոկոսային աճ է արձանագրվել սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության ոլորտում, որի ծրագրերի ֆինանսավորման նպատակով բյուջեից հատկացվել է ավելի քան 25.2 մլրդ դրամ: 2003թ. ինն ամիսների համեմատ ոլորտի ծախսերի աճը կազմել է 25.4 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է 2004թ. պետբյուջեում նպաստների և կենսաթոշակների ավելացմամբ: Հատկացումների ավելացում է կատարվել սոցիալական այլ ծրագրերի գծով ևս: Այս և ընթացիկ տարվա պետբյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ բազմաթիվ այլ ցուցանիշներ ներառող տեղեկատվությունը կներկայացվի նաև ՀՀ ԱԺ:

Կառավարությունը որոշում է ընդունել 2004թ. նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, Հելենիք Թելեքոմունիքեյշնզ Օրգանիզեյշն Ս.Ա (OTE) կազմակերպության և «Արմենթել ՀՁ» ՓԲԸ-ի միջև կնքված Հաշտության համաձայնությանը, որի հիմնական դրույթները զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Այս թեմայի շուրջ առաջիկա օրերին նախարարը հանդես կգա մամուլի ասուլիսով:

Գործադիրը հավանություն է տվել նաև Գեղարվեստական կրթության հայեցակարգին: Այն սահմանում է գեղարվեստական կրթության տեղը պետական մշակութային քաղաքականության մեջ, կանխանշում գեղարվեստական կրթության համակարգի ռազմավարությունը և զարգացման ուղղությունները: Հայեցակարգի ընդունումը նպատակ ունի նպաստելու հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործմանը, վերարտադրմանը և զարգացմանը, հանրակրթական դպրոցների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության բաղադրատարրերի ներդրմանը, գեղարվեստական և մշակութաբանական կրթական համակարգի զարգացմանը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում ՀՀ պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական և ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները:

Կառավարությունը 2004թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 5 մլն 187.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար, ՀՀ ԳԱԱ «Փորձագիտական ազգային լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության 2004թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների գործունեության ֆինանսավորման նպատակով:

Գործադիրը հաստատել է «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգը», որի նպատակը նշված կազմակերպությունների կառավարման արդյունավետության և բնականոն գործընթացի ապահովումն է: Որոշմամբ հաստատվել են նաև հանրային ծառայություններ մատուցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը (որոնց ֆինանսատնտեսական մոնիտորինգը, դրանց պետական բաժնետոմսերը կառավարող պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ, իրականացվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից), ինչպես նաև ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքների ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 898 որոշումը:

Մեկ այլ որոշմամբ, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել է սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի տեխնիկական կանոնակարգը: Որոշումն ընդունվել է, հաշվի առնելով նաև լաքերի ու ներկերի բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը: Հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ եռամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով հաստատել լաքերի և ներկերի արտադրության և իրացման սանիտարական կանոնները և նորմերը: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգը: Այս որոշման հետ կապված ևս հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել հանքային պարարտանյութերի արտադրման և իրացման, ինչպես նաև դրանց մեջ թունավոր տարրերի պարունակության թույլատրելի մակարդակները սահմանող սանիտարական կանոնները և նորմերը:

Նիստում հավանություն է տրվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Այն մշակվել է 2005թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Իրավական ակտերի մասին» օրենքների միջև փոխադարձ ներդաշնակ կապ ապահովելու, հնարավոր անհամապատասխանությունները բացառելու համար: Այդ նպատակով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը լրացվել է նոր պարբերությամբ, ըստ որի «վարչական ակտերի ձևերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով»: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև «ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի N 202-Ն որոշմամբ սահմանված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքում՝ այն միջազգային պահանջներին և պայմաններին համապատասխանեցնելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում տեղի ունեցած փոփոխություններով:Մասնավորապես, կոնցենսիոն հիմունքներով «Զվարթնոց» օդանավակայանի շահագործման իրավունքը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին փոխանցելու, օդուղիների շահագործման իրավունքը «Արմավիա» և «Հայկական Միջազգային Ավիաուղիներ» ավիաընկերություններին փոխանցելու, «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն անվճարունակ ճանաչելու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխել Գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումների խնդիրներն ու գործառույթները՝ կենտրոնացնելով դրանք ըստ մասնագիտական ուղղվածության՝ համապատասխան մեկ մասնագիտական վարչությունում:

«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաստատվել է նաև քաղաքացիական օդանավով ռազմամթերքի օդային փոխադրումներ իրականացնելու կարգը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի» «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» հավելվածով սահմանված պահանջների ապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ հողային օրենսգրքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կառավարությունը որոշել է ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 2825.58 հա հողամասերից 2804.44 հա-ն, (որից գյուղատնտեսական նշանակության՝ 2625.34 հա, բնակավայրերի հողերի՝ 103.09 հա, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 74.14 հա, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.001 հա, հատուկ պահպանվող տարածքների՝ 0.81 հա, ջրային հողերի՝ 1.06 հա) անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Արևադաշտի գյուղական համայնքին: Սահմանվել է, որ փոխանցվող հողերից 119.06 հա-ն մասնավորեցման ենթակա չէ, ինչպես նաև Արևադաշտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 21.14 հա-ն համարվում է պետական սեփականություն:

ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների օրինակելի կանոնադրության համապատասխան, գործադիրը հաստատել է «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրով անցկացված ու ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2004թ. սեպտեմբերի 22-ին հաստատված «Վայոց Ձորի մարզի հողերի ինքնահոս ոռոգում» միջազգային մրցույթի արդյունքները: 3 մլն 777 հազար 11 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պայմանագրային արժեքով՝ մրցույթի հաղթող են ճանաչվել համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Դորոժնիկ» և «Տրանսգազշին» ՍՊԸ-ները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել նաև ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ՝ Տավուշի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկի Աչաջուր համայնքի «պատգամավորների նախկին գյուղական խորհրդի գործկոմին պատկանող մեքենասարքավորումներ և այլ գույք» հատվածում ներառվել են Աչաջրի հիվանդանոցի, կապի, դեղատան շենքերը ևս՝ վերջինից առանձնացնելով «Արտուշ» ԱՁ-ին սեփականաշնորհված 30.7քմ տարածքը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ