Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հունիսի 2020

Իրականացվել են լայնածավալ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ Երևանի Ավան վարչական շրջանում

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կրկին հայտնաբերվել են պարետի կողմից տրված ցուցումների և կանոնների պահպանման մի շարք խախտումներ և թերություններ։

Մասնավորապես` միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Արդյունքում կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղևորափոխադրում թույլ տված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ, վարորդներին տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում արձանագրված թերություններն անհապաղ շտկելու և վերացնելու ուղղությամբ։

Նշենք, որ ամենօրյա խիստ մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներն են իրականացվում նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում և մարզերում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ