Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 նոյեմբերի 2004

ՀՀ վարչապետ, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է ԶՀԳ խորհրդի նիստ: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի, ԶՀԳ բարեփոխումների զարգացման ընթացքի հետ կապված, ինչպես նաև 2005թ. գործունեության ծրագրի, բյուջեի վերաբերյալ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի կապակցությամբ ԶՀԳ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, խորհրդի անդամներին է ներկայացվել ներդրումների խրախուսման և արտահանման զարգացման ուղղությամբ ԶՀԳ-ի կատարած աշխատանքների, հնարավոր ներդրողներին մատուցած ծառայությունների, կազմակերպված ցուցահանդեսների և գործարար համաժողովների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ավարտական փուլում են գտնվում ԶՀԳ-ն Հայաստանում և արտերկրում լիարժեք ներկայացնելու և գովազդելու նպատակով ընկերության գործունեության վերաբերյալ ֆիլմի նկարահանումները: Ի կատարումն այլ հանձնարարականների, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2004թ. աշխատանքային ծրագիրն ուսումնասիրության է ներկայացվել խորհրդի նոր անդամներին, ինչպես նաև ընկերությանը հատկացվել է 19 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման» վարկային ծրագրի համաֆինանսավորումը լրացնելու նպատակով:

Վահագն Մովսիսյանը զեկուցել է նաև գործակալության բարեփոխումների զարգացման ընթացքի մասին: Մասնավորապես, ներկայացնելով մարդկային ռեսուրսների ուղղությամբ ընկերության կողմից տարվող քաղաքականությունը, նա նշել է, որ այսօր արդեն գործակալությունում աշխատանքի ընդունելը կատարվում է մրցութային կարգով, աշխատակիցների համար կազմակերպվում են դասընթացներ: Իրականացվող այլ բարեփոխումների թվում գլխավոր տնօրենն ընդգծել է, որ նորացվել է ԶՀԳ-ի ինտերնետային էջը, իրականացվում են տարբեր նպատակային հրատարակություններ: Վ. Մովսիսյանն առաջարկել է նաև գործակալությունում հիմնել արտերկրյա ներկայացուցչական գրասենյակներ՝ ներդրումների խթանման և արտահանման խրախուսման նպատակով: Հարցի վերաբերյալ նշվել է, որ ընդհանուր առմամբ խնդիրը հասկանալի է, նպատակը՝ ընդունելի, սակայն դրա հետ կապված ֆինանսական և կազմակերպաիրավական հարցերը հստակեցման կարիք ունեն:

Նիստում քննարկվել են նաև «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2005թ. գործունեության ծրագիրը, ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը և բյուջեն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է հարցի վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգել խորհրդի հաջորդ նիստին՝ բյուջեի հավելվածները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու և վերջինիս կողմից երկշաբաթյա ժամկետում իր եզրակացությունը տալուց հետո, ԶՀԳ խորհրդում հաստատելու նպատակով:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ