Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 8 հունիսի 2020

Կասեցումներ և ստուգայցեր` նաև հանգստյան օրերին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։

Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը պատշաճ չկատարելու առումով։

Զգուշության և զգոնության կոչերին, իրազեկման աշխատանքներին և ստուգայցերին հաջորդում են գործունեության կասեցումներն այն տնտեսավարողների հանդեպ, որոնք թույլ են տալիս խախտումներ։

Պարետի որոշմամբ` այսօր ևս կասեցվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Կասեցումները տարբեր ոլորտներում են՝ սպասարկում, առևտուր, գեղեցկության կենտրոններ, ատամնաբուժական կլինիկաներ, բանկեր, փոստային բաժանմունքներ և այլն։ Վերջիններս կասեցման ժամանակահատվածում պարտավոր են վերացնել թերությունները, այլապես կհաջորդեն վարչական առավել խիստ միջոցներ։

ՀՀ ԱԱՏՄ-ն շեշտում է՝ պարետի կողմից կասեցման որոշումը ենթակա է պարտադիր կատարման. այլապես այս դեպքում ևս սահմանված է վարչական պատասխանատվություն։ Միաժամանակ, հիշեցնում ենք՝ պարետի սահմանած կանոններին կարելի է ծանոթանալ https://www.gov.am/files/docs/4086.pdf հղումով։

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ