Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 87-Ն որոշման մեջ: Մասնավորապես, սահմանվել է, որ այսուհետ հեռախոսային ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիան տրվում է՝ նշելով հեռախոսային ծառայության մատուցման տեսակը: Մրցույթը, որպես կանոն, կազմակերպում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը: Բացառիկ դեպքերում կառավարությունը կարող է կազմավորել մրցութային հանձնաժողով, որն իր կողմից սահմանված կարգով ու պայմաններով անցկացնում է մրցույթ և մրցույթի արդյունքները ներկայացնում կառավարության հաստատմանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, 900 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայությունների մատուցման լիցենզիա տալու համար ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի նախագահությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունությունը համակարգող, արդարադատության, առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի, պաշտպանության նախարարների տեղակալները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը: Մրցութային հանձնաժողովին հանձնարարվել է՝ անցկացնել մրցույթ և դրա արդյունքները ներկայացնել կառավարության հաստատմանը:

Նիստում գործադիրը հաստատել է նաև «Արմենտել ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ թիվ 60 լիցենզիայի լրացված և վերահաստատված տարբերակը: 2004թ. նոյեմբերի 4-ից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի թիվ 218 որոշումը:

Մեկ այլ որոշմամբ, լիազորվել է ՀՀ արդարադատության նախարարին՝ 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարության անունից վերջնական բանակցել և ստորագրել հաշտության համաձայնագիր:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ