Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի Երևանում անցկացվող նիստի մասնակիցների պատվիրակությանը:


Ընդգծելով երիտասարդության դերը պետության զարգացման գործում, վարչապետը հավաստել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների լուծմանը, սատար կանգնելու հասարակության առաջընթացին ուղղված նրանց նախաձեռնություններին: Նա ընդգծել է, որ կառավարության քաղաքականությունն ուղղված է նաև պետական համակարգում երիտասարդության ընդգրկվածության մեծացմանը: Ըստ նրա, դրան է միտված ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի գործունեությունը ևս, որտեղ ներգրավված են մեծ թվով երիտասարդական կազմակերպություններ, քննարկվում են երիտասարդական քաղաքականության և երիտասարդությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներ, առաջարկվում են դրանց լուծման որոշակի ուղիներ: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է միջազգային երիտասարդական համագործակցությունն ընդլայնելու և կատարելագործելու խնդիրը, ինչը, ըստ նրա, հնարավոր է լավագույնս իրագործել պետության երիտասարդական քաղաքականությունը կյանքի կոչող և դրան սատարող պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների միջև լայն գործակցության ճանապարհով: Նա կարևոր է համարել համագործակցության զարգացումը նաև միջազգային կազմակերպություններում, դրանցում միասնաբար գործելու և միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Նշելով, որ ԱՊՀ երկրների երիտասարդները գրեթե միանման խնդիրներ ունեն, վարչապետը հավաստել է, որ այդ մասին առիթ է լինում խոսելու նաև ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում և այլ հանդիպումների ժամանակ:


Հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել նիստի աշխատանքների ընթացքից, ներկայացրել են քննարկվող հիմնախնդիրների շրջանակը, ծրագրերը, իրենց երկրներում երիտասարդության հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու քաղաքականությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ խորհրդի նիստի ընթացքում ընդունվելիք որոշումները նոր խթան կհանդիսանան երկրների միջև երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման համար՝ մեկ անգամ ևս հավաստելով այդ որոշումների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել միջազգային խորհրդի երևանյան նիստի մասնակիցներին:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ