Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2004

ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի ուղերձը այսօր Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի հանդիպման մասնակիցներին


Ողջունում եմ ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի 12-րդ հանդիպման մասնակիցներին։


Նկատի առնելով երիտասարդության հարաճուն դերը հասարակության և, ընդհանուր առմամբ, պետության զարգացման արդի փուլում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաստում է իր ցանկությունը` պետության երիտասարդական քաղաքականությունն իրագործող և դրա իրականացմանը սատարող պետական մարմինների և ոչ-կառավարական կազմակերպությունների միջև  լայն գործակցության հաստատման ճանապարհով ընդլայնելու և կատարելագործելու հավասարության սկզբունքի վրա հիմնված միջազգային երիտասարդական համագործակցությունը։


Կարծում եմ, որ համագործակցությունը երիտասարդության հետ աշխատանքներում կոչված է նպաստելու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության հետագա ամրապնդմանը, համամարդկային արժեքների հաստատմանը։


ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի կարևորագույն նվաճումներից եմ համարում երիտասարդության հետ աշխատանքների ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջ— համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը և ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով միջճյուղային խորհրդի ստեղծման մասին նախագիծը, որոնք ներկայացվել են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։


Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում ընդունվելիք որոշումները նոր ուղիներ կբացեն մեր երկրների միջ— երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման համար։


Հանդիպման մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և բեղմնավոր աշխատանք։


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ