Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հոկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Դոնա Դաուսեթ Կոիրոլոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունից, որի ուղղակի ազդեցությունը ակնառու է տարեցտարի բարելավվող Հայաստանի տնտեսական ցուցանիշները դիտարկելիս:

Տիկին Դոնա Դաուսեթ Կոիրոլոն ընդգծել է, որ մեծ առաջընթաց կա ինչպես ՀԲ-ի առանձին ծրագրերի, այնպես էլ ԱՀՌԾ-ի իրականացման գործում: Նա տեղեկացրել է, որ ս.թ. նոյեմբերի 18-ին բանկի տնօրենների խորհրդի քննարկմանն է ներկայացվելու Հայաստանում աղքատության հաղթահարման աջակցման վարկային ծրագիրը և հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում հնարավոր կլինի այդ ծրագրի շրջանակներում որոշակի հատկացումներ անել:

Ըստ ՀԲ ներկայացուցիչների, առանձին բնագավառներում բարեփոխումների հայաստանյան փորձը տպավորիչ և օրինակելի է: Այդ իսկ պատճառով, առաջիկայում այլ երկրների կառաջարկվի այցելել Հայաստան և ուսումնասիրել հաջողված փորձը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում իրագործվելիք ծրագրերին: Համաշխարհային բանկը, պատվիրակության անդամների հավաստմամբ, կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը, այդ թվում՝ որոշակի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ ծրագրերի իրագործումը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը միշտ հանդես է եկել տարածաշրջանի երկրների միջև ակտիվ տնտեսական համագործակցություն ծավալելու օգտին և շարունակում է մնալ այդ տեսակետին, ինչին, ցավոք, հարևան ոչ բոլոր երկրներն են կողմնակից: Այդուհանդերձ, ըստ վարչապետի, կան որոշակի ծրագրեր, որոնք ՀԲ-ի աջակցությամբ հնարավոր կլինի իրագործել և այդ մասին որոշակի համաձայնություններ ձեռք են բերվել Հայաստանի և Վրաստանի իշխանությունների միջև:

ՀԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման, դրա շրջանակներում ստեղծված մոնիտորինգի խմբի աշխատանքներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ