Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 մայիսի 2020

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով

Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով:

Բացի այդ՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 դատարկ մահճակալ, որոնց անկողնային պարագաները տրամադրել է Կարմիր խաչը: Վերջինիս կողմից քրեակատարողական հիմնարկին նվիրաբերվել են նաև պուլսօքսիմետրեր, բժշկական անձնակազմի համար նախատեսված հակահամաճարակային պաշտպանիչ համազգեստներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր, հեռահար ջերմաչափեր։ Եվրոպայի խորհուրդն իր հերթին քրեակատարողական հիմնարկին տրամադրել է երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ երկու հիվանդի համար:

Վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատրողական հիմնարկը ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին:
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել:


ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ