Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հոկտեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:


Հանձնաժողովը քննարկլ է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Սյունիքի մարզի Գորիս և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում իրականացվող շինարարական ծրագրերը:ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետություն մարդասիրական բեռի ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի դպրոցի և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցի կահավորման համար նախատեսված արտադրատեսակների պատրաստման ծրագրերը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող«Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցի վերանորոգում» ծրագիրը:


Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2004թ. փետրվարի 27-ի N Մ-78-Ա որոշմամբ հաստատված ծրագրի հարակից գործարքներով նախատեսվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուն հարող տարածքում գտնվող նորակառույց մանկապարտեզի շենքի բակում խաղահրապարակի տեղադրում, ինչպես նաև Տավուշի մարզի շուրջ 10 գյուղերում ջրամատակարարման աշխատանքների կատարում:


«Առաքելություն Արևելք» կազմակերպության Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն ուսումնական դժվարություններ ունեցող երեխաների զարգացմանը» ծրագրի հարակից գործարքով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության 7 դպրոցներում կահույքի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գորգագործության պատվերների կատարման աշխատանքներ:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ