Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 ապրիլի 2020

Քննարկվել է Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները:

Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին, հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:

Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը, հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը, ինչպես նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը: Ծրագրի իրականացման արդյունքում կարճաժամկետ ժամանակահատվածում հրատապ ռեժիմով կապահովվեն հարկ վճարողներին օժանդակման և հարկային ու մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ, իսկ նախատեված միջոցառումները երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն վարչարարության բարելավմանը, Պետական եկամուտների կոմիտե–հարկ վճարող հարաբերություններում վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հարկային պարտավորությունների կամովին կատարման մշակույթի ձևավորմանը: Ստեղծված իրավիճակում հարկային և մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված ՊԵԿ-ը նախատեսում է վարչարարական միջոցառումներն իրականացնել 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում և օժանդակության տրամադրում, հարկային և մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում և հարկ վճարողների հետ հաղորդակցության և համագործակցության ակտիվացում:

Նիստում քննարկվել են նաև հարկային և մաքսային կարգապահության բարելավման, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու համակարգման հարցեր: Խնդիր է դրվել խիստ և շարունակական հսկողություն իրականացնել հարկային և մաքսային կարգապահության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ և պարբերաբար գնահատել արդյունքները : Անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել փոփոխություններ:
Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման նպատակով կհրավիրվեն նաև արտահերթ նիստեր:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ