Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 ապրիլի 2020

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին կմեկնարկի սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի
մինչև ապրիլի 25-ը, ժ. 06:00-ն:

Ծրագիրը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։

Հանդես կգան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները կներկայանան փոքր խմբերով։ Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։

Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն է՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ