Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 ապրիլի 2020

Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարող եք ուղղել նաև կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝ կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների:

Տեղեկացնում ենք, որ նման ցանկության դեպքում քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի դեպքում՝ inbox@gazpromarmenia.am էլեկտրոնային հասցեով) և էլեկտրաէներգիայի դեպքում՝ office@ena.am էլեկտրոնային հասցեով)՝ նամակին կցելով համապատասխան դիմում՝ ստորագրված, լուսանկարված կամ լուսապատճենված, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն:

Դիմումի օրինակելի ձև չկա, այն կարող է գրված լինել ազատ ոճով: Պարտադիր պահանջ է միայն ստորագրված լինելը:

Դիմումի առկայության դեպքում՝ բաժանորդի աջակցության գումարը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, կփոխանցվի գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարին:

Հոկտեմբեր 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ