Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հոկտեմբերի 2004


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել է հիմնադրամի եռամսյակային՝ ս.թ. հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում կատարած աշխատանքների հաշվետվությունը:


Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ հաշվետու եռամսյակի համար նախատեսված աշխատանքներն իրականացվել են 114 տոկոսով, այդ թվում՝ շինարարական աշխատանքների գծով 111 տոկոսով: Նա նշել է, որ 2004թ. 3-րդ եռամսյակում խթանման աշխատանքները հիմնականում ընթացել են Երևան քաղաքի Դավիթաշենի և Մալաթիա-Սեբաստիայի դպրոցական համայնքներում: ՀՍՆՀ-ի գործադիր կոմիտեին ներկայացվել է ծրագրերի 13 առաջարկ՝ բոլորն էլ Երևանից: Փորձաքննության են հանձնվել Երևանի դպրոցական համայնքների ներկայացրած 8 և թաղապետարանների կողմից ներկայացված 5 ծրագրեր: Ըստ զեկուցողի, ծրագրերի շինարարական աշխատանքներն իրականացվելու համար կապալառուների հետ կնքվել է 30 պայմանագիր՝ 1 մլն 785,699 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Հանրապետության դպրոցներին երկտեղանի սեղան-նստարանների մատակարարման համար կնքվել է մեկ պայմանագիր՝ 98 հազար 982 ԱՄՆ դոլար արժեքով: ՀՍՆՀ-2 ծրագրով դպրոցական կահույքի մատակարարման վերաբերյալ կնքված 30 պայմանագրերով հանրապետության դպրոցներին մատակարարվել են 30 հազար 332 երկտեղանի սեղան-նստարաններ: Եռամսյակի ընթացքում 17 ծրագրերում շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են՝ 11-ը դպրոցական, 6-ը խմելու ջրի գծով: Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ հաշվետու եռամսյակում շարունակվել է համագործակցությունը Հայաստանում և արտերկրում գործող միջազգային կազմակերպությունների հետ, որոնց մասնակցությամբ համաֆինանսավորվել է 54 ծրագիր՝ 4 մլն 229,095 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Զգալի աշխատանքներ են իրականացվել նաև վարկային միջոցների ներգրավմամբ, մասնավորապես, Բրիտանական կառավարության միջազգային զարգացման վարչության (DFID) դրամաշնորհի, ՀՀ կառավարության համաֆինանսավորման գծով ստացված միջոցների, համայնքային ներդրումների հաշվին: Զեկուցողը նշել է, որ եռամսյակի ընթացքում, ՀՍՆՀ-ի ուսուցման բաղադրիչի շրջանակներում, անց են կացվել նաև մեկ տասնյակից ավելի սեմինարներ՝ տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների համար, ավելի քան 300 համայնքների շուրջ 500 ներկայացուցիչների մասնակցությամբ:


Խորհրդի անդամները ՀՍՆՀ-ի եռամսյակային հաշվետվությունը գնահատել են բավարար: Հիմնադրամի առաջիկա գործունեության համար կարևորվել են նորակառույց և վերանորոգվող դպրոցները անհրաժեշտ գույքով ապահովելու, մարզադահլիճների կահավորման խնդիրները: Նախատեսված աշխատանքները հնարավորինս արագ սկսելու համար, հիմնադրամին հանձնարարվել է վերանայել նախապատրաստական աշխատանքների ժամկետները:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ