Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովին



Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,


Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է միջազգային համագործակցության և արտաքին տնտեսական կապերի զարգացումը, համաշխարհային և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին մեր երկրի ակտիվ մասնակցությունը։


Ուստի Հայաստանում առաջին միջազգային «Հայագրոֆորումի» գումարումը, մենք դիտում ենք որպես կարևորագույն քայլ ագրարային ոլորտում միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին։


Անկախության հռչակումից հետո, մեր երկրում իրականացված տնտեսական բարեփոխումների առանցքը շուկայական տնտեսությանը բնորոշ հարաբերությունների, ինստիտուտների և կառավարման համակարգի ձևավորումն էր։ Այդ ասպարեզում մենք ունենք նկատելի ձեռքբերումներ, ինչի մասին է վկայում նաև փաստը, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 98 տոկոսը բաժին է ընկնում ընտանեկան գյուղացիական տնտեսություններին։ Տարեցտարի մենք ականատես ենք լինում ներքին սպառման շուկայում տեղական արտադրանքի պահանջարկի մեծացման, որի արդյունքում կրճատվում են այդ արտադրանքի հետ մրցակցող արտասահմանյան ապրանքների ներմուծման ծավալները, ավելին` հայկական գյուղատնտեսական արտադրանքը հաջողությամբ նորանոր շուկաներ է գտնում մեր երկրի սահմաններից դուրս:


Գյուղատնտեսության զարգացումը կառավարությունը կարևորում է երկրի պարենային անվտանգության ապահովման, գյուղի սոցիալական զարգացման, աղքատության հաղթահարման և մի շարք այլ նկատառումներով, ինչն ամրագրված է նաև կառավարության գործունեության ծրագրում: Կարևորագույն մեկ այլ` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում, առաջնահերթ է դիտվում գյուղական աղքատության հաղթահարման խնդիրը, որի ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են ձեռնարկվում: Կցանկանայի առանձնացնել Միջազգային Զարգացման Ընկերակցության և IFAD-ի հետ նախապատրաստվող գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական ծառայությունների խթանման ծրագրերը։ Որոշակի սպասելիքներ ունենք նաև «Հազարամյակի մարտահրավերներ» Հիմնադրամի ծրագրերից։ Առհասարակ, Հայաստանը անցումային փուլի դժվարությունների հաղթահարման, տնտեսական ու սոցիալական առաջընթացի ապահովման համար բարձր է գնահատում միջազգային հանրության, Սփյուռքի աջակցությունը։



Դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող անգնահատելի օգնության շնորհիվ խոշորածավալ ծրագրեր են իրականացվում մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, տրանսպորտի, սոցիալական և այլ ոլորտների զարգացման համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է շուկայական, արտադրական, սպասարկման ենթակառույցներին և գյուղի սոցիալական զարգացման հիմնախնդիրներին։

Անշուշտ, որոշակի ծրագրեր իրականացվում են ոռոգման համակարգերի զարգացման, սննդի վերամշակման, անասնաբուժական սպասարկման, վարկավորման, գյուղմթերքի արտահանման խթանման առումով։ Սակայն, դեռևս անելիքները շատ են։



Հարգելի բարեկամներ,


Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների իրականացման քաղաքականություն և հավատարիմ է համամարդկային արժեքների պահպանման ու համաշխարհային տնտեսությանը ինտեգրման սկզբունքներին։ Դրա լավագույն դրսևորումը մեր երկրի անդամակցումն է բազմաթիվ միջազգային կազմակերպություններին և նրանց հետ արդյունավետ համագործակցությունը։ Դրա լավագույն դրսևորումներից մեկն էլ առաջին միջազգային «Հայագրոֆորումն» է, որի մասնակիցներին հղում եմ իմ ողջույնը և մաղթում արդյունավետ աշխատանք։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ