Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 մարտի 2020

Հորդոր տնտեսվարողներին և սպառողներին

Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ:

Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Սակայն, ըստ տարբեր տեղեկությունների՝ շուկայում առկա են նաև կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելեր: Հորդորում ենք մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին՝ ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և համապատասխան մակնշում ունեցող արտադրանք, այլապես ամբողջ պատասխանատվությունն ընկնում է տվյալ տնտեսվարող սուբյեկտների վրա:

Միևնույն ժամանակ հորդորում ենք սպառողներին ալկոգել կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այլ արտադրանք գնելիս ստուգել համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման առկայությունը: Դրանց բացակայության դեպքում խնդրում ենք թեժ գծի (010 23 56 00) միջոցով այդ մասին տեղյակ պահել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին:

 

 

Հուլիս 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ