Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեին, որը Հայաստանում է գտնվում «Աջակցություն ձեռնարկատիրության զարգացմանը» ՄԱԿ-ի առանցքային փաստաթղթի, ինչպես նաև «Համաշխարհային ներդրումային զեկույց-2004» հաշվետվության ներկայացման կապակցությամբ:


Դրական և արդյունավետ գնահատելով 1992թ. ՄԱԿ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համագործակցությունը համաշխարհային այդ կազմակերպության և նրա առանձին կառույցների, մասնավորապես, Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ, վարչապետը հավաստել է այդ համագործակցությունն ավելի ակտիվացնելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Նա նշել է, որ 1993թ. Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրումից հետո, մեր երկրում իրականացված ծրագրերի ծավալը կազմել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է ինչպես կազմակերպության անմիջական ֆինանսավորման, այնպես էլ դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ֆինանսավորման աղբյուրները: Ըստ նրա, Հայաստանում այդ միջոցները հիմնականում ուղղվում են հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման ու մինչև 2015թ. աղքատության նվազեցման նպատակին: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ընտրվել և իր մասնաբաժինն է ներդնում ՄԱԿ-ի մարդու իրավունքների, կանանց կարգավիճակի հանձնաժողովներում, տնտեսական և սոցիալական խորհրդում և պատրաստակամություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու մի շարք այլ մարմինների ընտրություններում ևս: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ և հովանավորությամբ պատրաստված մարդկային զեկույցների դերը՝ անցումային ժամանակաշրջանում մեր երկրի զարգացման իրավիճակի լուսաբանման և այն միջազգային հանրությանը ներկայացնելու գործում:


Շնորհավորելով վարչապետին նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանում տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշների համար, Կալման Միժեն ասել է, որ այդ մասին նա նշել է նաև այսօր ՄԱԿ-ի զեկույցների ներկայացման ժամանակ: ՄԱԿ-ի տարածաշրջանային տնօրենը Զարգացման ծրագրի աջակցությունն է առաջարկել տնտեսական աճի արդյունքները դեպի մարզերն ուղղելու հարցում, որտեղ սոցիալական խնդիրները, ըստ նրա, ավելի շատ են և լուծման ավելի մեծ կարիք ունեն: Շնորհակալություն հայտնելով վարչապետին նաև Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեությանը ակտիվ օժանդակության համար, Կալման Միժեն ընդգծել է, որ Զարգացման ծրագիրը պատրաստակամ է առավել մեծ ծավալի աջակցություն ցույց տալու նաև Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներում:


Նշելով, որ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ որոշակի ծրագրեր է իրականացնում այդ ուղղություններով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը լրացուցիչ աջակցություն է համարել բոլոր այդ ոլորտներում հաջողության հասնելու կառավարության ջանքերին:


Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են երկուստեք համագործակցությունը շարունակելու և ավելի ակտիվացնելու իրենց պատրաստակամությունը:


Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ