Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հոկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ համապատասխան նախարարների, մարզպետների, կառավարության աշխատակազմի վարչությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են 2004թ. պետական բյուջեի միջոցների հաշվին մարզերում իրականացված դպրոցների շինարարության և վերանորոգման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև Միջնաժամկետ ծախսերի ծրագրին համապատասխան 2005թ. հանրապետության մարզերում և մայրաքաղաքում կրթության, մշակույթի, կապիտալ շինարարության և այլ բնագավառներում նախատեսված ծախսերն ու ըստ այդմ իրագործվելիք ծրագրերը: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը զեկուցել է, որ 2004թ. մարզպետարանների պահպանման, առողջապահության, կրթության ոլորտի խնդիրների, մարզային ու համայնքային ճանապարհների վերանորոգման համար հատկացված միջոցների ծախսումը հիմնականում համապատասխանում է պետական բյուջեով նախատեսվածին, ինչպես նաև 2004-2007թթ. Միջնաժամկետ ծախսերի ծրագրին: 2005թ. ՀՀ բյուջեում, ըստ նրա, համայնքներին տրվող դոտացիաների ծավալը նախատեսվում է ավելացնել շուրջ 3 մլրդ դրամով, ինչը զգալիորեն կնպաստի համայնքների մի շարք հիմնախնդիրների լուծմանը: Շուրջ 4,6 մլրդ դրամ կնախատեսվի դպրոցների վերանորոգման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այս հարցի կապակցությամբ կարևորել է աշխատանքների կատարման առաջնահերթությունների հստակ սահմանումը:


Այնուհետև մարզպետները ներկայացրել են մարզերում 2004թ. պետական բյուջեի, ինչպես նաև պետական բյուջեից լրացուցիչ հատկացված 12 մլրդ դրամ միջոցների հաշվին կառուցվող կամ վերանորոգվող դպրոցների և անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարության ընթացքը: Նրանք նշել են, որ դրանց մեծ մասն արդեն կատարված է, մյուսներն ընթանում են ժամանակացույցի համաձայն: ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության և կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարները, որոնք շահագրգիռ նախարարների հետ, վարչապետի հանձնարարությամբ, օրերս այցելել են մարզեր, զեկուցել են իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում նկատված թերությունների և դեռևս չլուծված խնդիրների վերաբերյալ:


Նշված թերությունների վերացման և ստանձնած պարտավորությունները ժամանակին ու որակով կատարելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդակցության ավարտին հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին, մարզպետներին և իր վերահսկողական ծառայությանը:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ