Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով Եվրամիությանը Կիպրոսի Հանրապետության անդամակցության կապակցությամբ, վարչապետը միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ կղզին չի անդամակցել որպես միասնական պետություն: Բարձր գնահատելով հայ-կիպրական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կողմերն արտահայտվել են դրանք ավելի ընդլայնելու և խորացնելու օգտին: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է, մասնավորապես, Կիպրոսի եվրաինտեգրման փորձի ուսումնասիրումը, համագործակցության շարունակումը միջազգային կառույցներում, քանի որ, ըստ նրա, երկու երկրներն ունեն համընկնող նպատակներ ու շահեր Դեմետրիս Քրիստոֆիասը իր հերթին նշել է Կիպրոսի՝ իբրև եվրամիության անդամի, պատրաստակամությունը աջակցելու «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրում ընդգրկված Հայաստանին՝ եվրաինտեգրման իր նպատակների հաջող իրագործման հարցում:

Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկու պետությունների խորհրդարանների միջև կապերի սերտացումը զգալիորեն կարող է նպաստել նաև գործադիր իշխանությունների համագործակցությունը և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ առումով, նա կարևորել է հայ-կիպրական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը ևս: Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահը ողջունել է այդ գաղափարը, առավել ևս, որ ըստ նրա, ժամանակն է քաղաքական ցանկություններից անցնելու գործնական քայլերի: Նկատի ունենալով ստեղծված իրավական դաշտը, ինչպես նաև կիպրական ընկերությունների ներդրումային հնարավորությունները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի տնտեսության համապատասխան ճյուղերում՝ հատկապես զբոսաշրջության և բանկային բնագավառներում, կիպրական խոշոր ներդրումների հնարավորության վրա:

Նշելով կիպրահայ համայնքի նկատմամբ երկրի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը, երկկողմ հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը, Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը՝ ՀՀ քաղաքացիներին կրթաթոշակների տրամադրման համար: Իր հերթին Դեմետրիս Քրիստոֆիասն ընդգծել է, որ Հայաստանն առաջին տեղում է ԱՊՀ երկրների շարքում՝ մենեջմենթի, զբոսաշրջության և բանկային բնագավառներում Կիպրոսի կառավարության կողմից հատկացվող կրթաթոշակների օգտագործման առումով, հավաստելով, որ կրթաթոշակների տրամադրումը Հայաստանին հետագայում ևս կշարունակվի: Կողմերը նշել են նաև մշակութային, կրթական և գիտական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես, ցուցահանդեսների, մշակութային և կրթական բնագավառներում փորձի փոխանակման կազմակերպումը, որի համար առկա է անհրաժեշտ իրավական բազա՝ երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի , կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Մասնավորապես, արտահայտելով իրենց տեսակետը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, կողմերն ընդգծել են, որ երկակի ստանդարտների կիրառումը չի կարող նպաստել այդ խնդրի լուծմանը և Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար պետք է կատարի բոլոր պարտավորությունները: Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը նշել է նաև, որ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր այցելելուց հետո ավելի վճռականորեն է տրամադրված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու հարցում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ