Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 դեկտեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը



Դեկտեմբերի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի' գործընկերներ,
Պարոն Մարիյասին,
Պարոն Շարփ,
Տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում եմ բոլորիս Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացման» 2019 թվականի զեկույցի և «Մարդկային կապիտալի զարգացման» ազգային զեկույցի մեկնարկի առթիվ: Վստահ եմ, որ զեկույցներում վեր հանված խնդիրներն ու առաջարկները ոլորտի զարգացման քաղաքականություն մշակելիս ուղենիշ կդառնան մեզ համար:

Հարգելի' գործընկերներ,
Մարդկային կապիտալի զարգացման հնարավորություն ունենալը, այն է` կրթության, առողջության իրավունքի իրացումը մարդկանց մյուս բոլոր իրավունքների ու ազատությունների առանցքն է: Սա միայն անձնական համոզմունք չէ, այլև սոցիալական գիտություններով ապացուցված փաստ: Փաստ է նաև, որ մարդկանց առողջության, գիտելիքների, հմտությունների ու կարողությունների մեջ ներդրումն ուղղակիորեն ազդում է տնտեսական զարգացման վրա` ապահովելով կյանքի արժանապատիվ պայմաններ ու հասարակական բարեկեցություն:

Հետևապես, եթե մենք նպատակ ունենք կրճատելու վաղաժամ մահացությունների թիվը, այսօր պետք է բարձրացնենք առողջապահության առաջնային օղակի որակը, մանկապարտեզից սկսած խթանենք առողջ ապրելակերպը: Եթե ցանկանում ենք նվազեցնել հանցագործությունների մակարդակը, պետք է ներդրում անենք հանրակրթության որակի բարձրացման մեջ` միաժամանակ ապահովելով բռնությունից զերծ միջավայր դպրոցում ու ընտանիքում: Եթե մեր առջև դրված է խնդիր շրջակա միջավայրը պահպանելու, պետք է ջանքեր գործադրենք դպրոցներում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ: Այսօր ներդրում կատարելով մարդկային կապիտալի զարգացման մեջ` վաղը մենք ավելի քիչ ենք մտահոգվելու հասարակական կարգի պահպանման, աղքատության ու գործազրկության համար:

Սակայն մարդկային կապիտալի զարգացման արդյունքը միայն տնտեսական զարգացումը չէ: Այն կարևոր միջոց է հանդուրժողականության տարածման ու ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության ամրապնդման ու հետագայում նաև տնտեսական իրացման հնարավորությունների ընդլայնման, քաղաքական մասնակցության խթանման համար:

Այս գաղափարն է ընկած նաև կառավարության ծրագրում ու մեր հայտարարած ներառական զարգացման տեսլականի հիմքում: Մենք համոզված ենք, որ որակյալ, մատչելի ու հասանելի կրթական ու առողջապահական ծառայությունների ապահովումն ի վերջո հանգեցնելու է անձի արտադրողականության բարձրացմանը և տնտեսական զարգացմանը: Հետևապես, մենք ավելացնում ենք կրթության ֆինանսավորումը` ձևավորելով նոր բովանդակություն ու զարկ տալով դպրոցաշինությանը: Մենք բարձրացնում ենք առողջապահության ոլորտի հատկացումները` բազմաթիվ ծառայություններ դարձնելով հասանելի հասարակության բոլոր անդամների համար: Մշակում ենք թիրախային քաղաքականություններ` նվազեցնելու օդի, ջրի, հողի աղտոտվածությունը, ավելացնելու կանաչապատ տարածքները և խրախուսելու պատասխանատու սպառում` հանուն առողջության համար անվտանգ շրջակա միջավայրի: Կուզենայի նաև նշել այն լրջագույն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում սոցիալական ծրագրերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեր հմուտ առաջամարտիկի դերի շնորհիվ:

Ցանկանում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ու երիտասարդների մարդկային կապիտալի զարգացմանը: Մեզ համար այսօր առաջնահերթություն է հանրակրթության զարգացումը և երեխաների ու երիտասարդների առողջության պահպանումը, որը որակյալ մարդկային կապիտալի ձևավորման առաջնային նախապայմաններից է: Կարծում եմ, որ այս գործընթացում կարևոր է մեր քաղաքականությունների շահառուների` երեխաների ու երիտասարդների ներգրավումը դրանց մշակման գործընթացում: Եվ թեպետ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտը բավականին երիտասարդացել է, և օրինակ` իմ գրասենյակում միջին տարիքը 32 տարեկանն է, սակայն այս ուղղությամբ ևս նոր ինստիտուցիոնալ մոտեցումների կարիք կա, որն առաջիկայում կքննարկենք «Աշխատիր, Հայաստան» և Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունների շրջանակներում:

Հարգելի գործընկերներ,

Չնայած անցած տարվա արդյունքներով Մարդկային զարգացման համաթվում առաջխաղացում ենք գրանցել՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ անելիքները դեռևս շատ են: Վստահեցնում եմ, որ կառավարությունն արդեն վերցրել է այդ ուղղությամբ ռազմավարական քայլեր իրականացնելու հանձնառությունը` կրթությունն ու առողջապահությունը հռչակելով որպես առաջնահերթություններ: Լիահույս եմ, որ այս կարևոր ճանապարհին արդյունավետ գործընկերության միջոցով կարճ ժամանակում կարողանալու ենք զգալի առաջընթաց արձանագրել:
Շնորհակալություն»:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ