Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 դեկտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում նախաձեռնված բարեփոխումների իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար: Փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ կառուցողական մթնոլորտում ստեղծված համագործակցությունը՝ նշելով ծրագրերի շրջանակներում փորձագիտական ներուժի կիրառման կարևորությունը Հայաստանի ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և հակակոռուպցիոն օրակարգին։ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ՝ մենք պատրաստ ենք օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից»։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են հատկապես արդարադատության և ոստիկանության ոլորտներում ակնկալվող բարեփոխումները, անդրադարձել առկա խնդիրներին և նյութատեխնիկական հագեցվածության հետ մեկտեղ գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ