Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 նոյեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին


 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին:

Փոխվարչապետը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների զարգացումն ու հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է համագործակցության մակարդակն էլ ավելի բարձրացնել: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը գոհունակությամբ է խոսել երկկողմ համագործակցության մասին:

Զրուցակիցները քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության զարգացման ներուժը: Քննարկման շրջանակներում փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները՝ անդրադառնալով Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքին և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու Կառավարության ջանքերին:

Փոխվարչապետն ու Գերմանիայի դեսպանը երկուստեք կարևորել են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գաղափարի արտահանումը Գերմանիա: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ