Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը խորհրդի նախագահ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և խորհրդի անդամներին ներկայացրել է այս տարվա հուլիսի 24-29-ը տեղի ունեցած երիտասարդական երկրորդ համաժողովի ամփոփիչ զեկույցը, որտեղ հանգամանորեն ներկայացված են համաժողովի արդյունքները, այդ թվում՝ լիագումար նիստի, թեմատիկ և աշխատանքային խմբերի (սփյուռք և գլոբալիզացիոն գործընթացներ, մշակույթ և ազգային ինքնություն, երիտասարդությունը և արդի համազգային խնդիրները) զեկույցներն ու դրանց արձանագրությունները, նաև ոչ պաշտոնական քննարկումների մասին տեղեկատվություն, համաժողովի ծրագրերը, լուսաբանման հետ կապված աշխատանքները և այլ տեղեկություններ:

Նշվել է, որ առաջինի համեմատ՝ երկրորդ համաժողովն ընդլայնել էր մասնակցության աշխարհագրությունը, ներառելով ավելի մեծ թվով երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև բովանդակային առումով հարստացրել էր համաժողովը, որի արձագանքները բավականին դրական են:

Ամփոփվել են նաև համաժողովի մասնակիցների դիտողություններն ու առաջարկությունները, որոնք, ըստ գործադիր տնօրենի, նկատի կառնվեն հաջորդ համաժողովներում՝ տարեցտարի մեծացնելով միջոցառման արդյունավետությունը, նոր ծրագրեր և խնդիրներ դնելով համաժողովի առջև:

Վարչապետը շեշտել է հատկապես իրականացված աշխատանքի արդյունքների մասին համաժողովի մասնակիցներին հետագայում իրազեկելու անհրաժեշտությունը, միջոցառմանը մասնակցած այդ երիտասարդների ներուժը իրենց երկրներում համաժողովի նպատակներին ծառայեցնելու և հայ երիտասարդներին համախմբելու կարևորությունը:

Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է նաև հետագա ծրագրերը կազմելիս քննարկել սփյուռքի ոչ հայախոս երիտասարդներին ևս համահայկական երիտասարդական ծրագրերին մասնակից դարձնելու, ինտեգրացիայի խնդիրները:

Այսօրվա նիստում հիմնադրամի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ռուբեն Մարկոսյանն էլ հոգաբաձուների խորհրդին ներկայացրել է ս.թ. նոյեմբերի երկրորդ տասնօրյակում նախատեսվող մեկ այլ միջոցառման՝ «Երիտասարդական աշխատանքը հակամարտությունների տարածաշրջաններում. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և մասնակցություն» խորագրով միջազգային ճանաչողական այցի մանրամասները: Դրան կմասնակցեն Հայաստանից և արտերկրից ժամանած երիտասարդական աշխատանքի 10-15 փորձագետներ, որոնք ներկայացված կլինեն տարբեր կազմակերպությունների կողմից: Այցի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղի երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի զարգացմանը, աջակցել հակամարտությունների կամ ոչ վաղ անցյալում ռազմական գործողություններ ծավալված տարածաշրջաններում երիտասարդական մասնակցության և ակտիվության զարգացման գործընթացներին, հայտնաբերել հակամարտությունների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած երիտասարդական քաղաքականության զարգացման խոչընդոտները և փնտրել դրանց վերացման արդյունավետ ուղիներ, նպաստել Լեռնային Ղարաբաղի և այլ հակամարտությունների տարածաշրջաններում բնակվող երիտասարդ մարդկանց մեկուսացման վերացմանը, միջազգային համագործակցության գործընթացներում նրանց ինտեգրմանը, զարգացնել և ամրապնդել հակամարտությունների տարածաշրջաններում մարդու իրավունքների, ժողովրդավարության և երիտասարդության մասնակցության մեխանիզմները, մշակել միջմշակութային երկխոսության և խաղաղ համակեցության զարգացման ուղիները էսկալացված հակամարտություն վերապրած երիտասարդության շրջանում:

«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն անդրադարձել է նաև 2005թ. իրականացվելիք համահայկական երիտասարդական միջոցառումներին՝ իբրև համահայական միջոցառումների բաղկացուցիչ: Հանձնարարվել է հիմնադրամի գործադիր տնօրենին՝ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը խորհրդին ներկայացնել այդ միջոցառումների ծրագիրը:

Նիստում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաև կարևորել է իրականացվող բոլոր ծրագրերի ֆինանսավորման հետ կապված խնդիրներն առավել թափանցիկ և հրապարակային դարձնելու հարցը՝ հետագայում անհարկի խոսակցություններից ու շահարկումներից զերծ մնալու նպատակով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ