Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 նոյեմբերի 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Դոյչե բանկ»-ի ու «Գոլդման Սաքս»-ի ներկայացուցիչներին

Վերկառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության ներդրումային գագաթանժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել «Դոյչե բանկ» և «Գոլդման Սաքս» ընկերությունների ներդրումային և կորպորատիվ գծով կառավարիչ-տնօրենների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև դրանց իրականացման համար նորարարական գործիքների կիրառման հնարավորությունները։

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առաջնահերթությունները, խոսել կառավարության քաղաքականության և մասնավոր հատվածի զարգացման առկա մեծ ներուժի մասին։ Ներկայացվել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի առաքելությունն է խոշոր հանրային ներդրումային ծրագրերը կառավարելը։ Այս համատեքստում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի միջոցով ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր մոտեցումները, այդ թվում՝ Սփյուռքի պարտատոմսերի թողարկման միջոցով։

«Դոյչե բանկ»-ի և «Գոլդման Սաքս»-ի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, առկա ֆինանսական գործիքների կիրառման առավելություններն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հետաքրքրություն հայտնել Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվել են փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ ու նախանշել հետագա անելիքները կոնկրետ ուղղություններով համագործակցության համար։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ