Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 հոկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Խորհրդում ընդգրկված են նախարարներ, հանրապետության մարզպետները, Երևանի քաղաքապետը և շահագրգիռ հասարակական կազմակերպություններ:

Նիստում քննարկվել է Երևան քաղաքի Նորքի անտառի վերականգնման ծրագիր-առաջարկը, որը վարչապետի հանձնարարությամբ ներկայացրել է գյուղատնտեսության նախարարությունը: Այն մայրաքաղաքի անտառվերականգնման ընդհանուր ծրագրի բաղկացուցիչն է: Հաջորդ նիստում քննարկման կներկայացվի Երևանի մյուս անտառային հատվածների և Կոտայքի մարզի տարածքում անտառների վերականգնման՝ շուրջ 300 մլն դրամ արժողության ծրագիրը: Իսկ այսօր ներկայացված Նորքի անտառի վերականգնման Ծրագիր-առաջարկի հիմնական նպատակն է մայրաքաղաքի Նորքի սարալանջի (56,7հա) անտառների վերականգնման միջոցով բնապահպանական, ռեկրեացիոն և մարդկանց առողջության համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Նորքի սարալանջի հատված անտառների վերականգնման հետ միասին, ծրագրի իրագործմամբ կբարելավվի քաղաքի սանիտարական վիճակը և էսթետիկական տեսքը, կկարգավորվի շրջակա միջավայրի էկոլոգիական հաշվեկշիռը և Երևանը որոշակիորեն կպաշտպանվի սողանքներից, փոշեքամիներից, հեղեղումներից ու նմանատիպ այլ բնական աղետներից:

Ծրագիրը նախատեսում է անտառ- վերականգնման համար անհրաժեշտ բոլոր ագրոտեխնիկական և տեխնիկական միջոցառումների համալիր, որը ներառում է անհրաժեշտ գործիքների և սարքավորումների ձեռքբերումը, առկա ոռոգման ցանցի նորոգումը, նոր ոռոգման ցանցի կառուցումը, ցանկապատման, տնկանյութի ձեռքբերման, ծառատունկի և անտառապատված տարածքների խնամքի, բնաշիվային վերականգնման, պահպանության և այլ աշխատանքներ:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2004-2005 թվականների ընթացքում: Ընդհանուր առմամբ, նոր անտառատնկումներ կիրականացվեն 45 հա-ի, իսկ բնաշիվային վերականգնման աշխատանքներ՝ 6 հա-ի, վրա:

Ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր ծախսը կկազմի 67մլն 369.5 հազ. դրամ: Դրա իրականացման արդյունքում ակնկալվում է, որ մայրաքաղաքում 51.7 հեկտարով կավելանան անտառապատ տարածքները, կհիմնադրվի անտառային տնկարան, որը կապահովի Երևան քաղաքում հետագա անտառապատման և կանաչապատման աշխատանքները, կբարելավվի Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը և նպաստավոր պայմաններ կստեղծվի բնակչության առողջության պահպանման համար:

Հոգաբարձուների խորհուրդը ընդունել է ներկայացված ծրագիրը՝ հանձնարարելով գյուղատնտեսության նախարարությանը՝ հաջորդ նիստում հաշվետվություն ներկայացնել արդեն իրականացված որոշակի աշխատանքների վերաբերյալ: Հարցը զեկուցող գյուղատնտեսության նախարարը նշել է, որ այդ տարածքում կառավարության որոշմամբ մինչ այժմ որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարվել են, մասնավորապես՝ ցանկապատվել է 60.1 հա տարածք, 12 հա-ի վրա լուծվել է ոռոգման խնդիրը, տարածքը մաքրվել է քարերից, իսկ ներկայացված ծրագրով այդ վայրում ամբողջությամբ կլուծվեն անտառի վերականգնման և պահպանության խնդիրները:

Վարչապետը, հատկապես պահպանության և խնամքի հետ կապված խնդիրները առաջնահերթ լուծում պահանջող է համարել, նշելով, որ յուրաքանչյուր տարի մեծ ծավալների ծառատունկ է կատարվում հանրապետությունում, սակայն ոչ պատշաճ պահպանության, անհրաժեշտ խնամքի, ոռոգման և վերահսկողության բացակայության պատճառով դրանց մի մասը կրկին չորանում է և անհրաժեշտ արդյունքը չի ապահովում: Այս կապակցությամբ, հանձնարարվել է Երևանի քաղաքապետին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում տեղեկանք ներկայացնել վերջին երկու-երեք տարիներին հանրապետությունում իրականացված ծառատունկի և դրա արդյունքների վերաբերյալ՝ վերահսկողությունը դնելով վարչապետի վերահսկողական ծառայության վրա: Նիստում քննարկվել են նաև նորատունկ ծառերի պահպանության և խնամքի հետ կապված արդյունավետ մեխանիզմների կիրառման խնդիրները, որոնք որոշակի ֆինանսական, մարդկային ներուժ և տեխնիկական միջոցներ են պահանջում:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել մեկ այլ առաջարկ ևս, որը ներկայացրել է «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ Սոս Սարգսյանը: Առաջարկը վերաբերել է հանրապետական և համայնքային ճանապարհամերձ հատվածների կանաչապատմանը, որը, բացի կանաչ տարածքների ավելացումից, զուգահեռաբար մի շարք այլ խնդիրներ կլուծի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ