Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 12 նոյեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովի բացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ Երևանում կազմակերպված «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովի բացմանը: Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները:

Փոխվարչապետը համաժողովի բացմանը հանդես է եկել ողջույնի խոսքով և Կառավարության անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին այդ կարևոր միջոցառմանը մասնակցելու համար: Մհեր Գրիգորյանը կարևորել է, մասնավորապես, Հայաստանում այսպիսի համաժողովի կազմակերպումը, քանի որ արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրները արդիական թեմաներ են ամբողջ աշխարհում, բայց, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքը, թեմաներն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրի համար:

Փոխվարչապետը կարևորել է ոչ միայն վերոնշյալ հարցերում, այլ բոլոր ոլորտներում առկա կարգավորումների անհամաչափությունների վերացումը ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից:

Փոխվարչապետը համաժողովը լավ հնարավորություն է համարել կանոնակարգերի և օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը քննարկելու, ինչպես նաև փորձագիտական կարծիքներով կիսվելու համար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ այսպիսի միջոցառումները թույլ են տալիս գտնել մեխանիզմներ, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել ԵԱՏՄ ամբողջ տարածքում:

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել համաժողովի մասնակիցներին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ