Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 նոյեմբերի 2019

Էդուարդ Աղաջանյանը Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր

Ի Կատարումն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ այսօր տեղի է ունեցել հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են վերը նշված հանդիպմանը բարձրացված հարցերին, ջերմ, աշխատանքային մթնոլորտում քննարկել պետություն-եկեղեցի համագործակցությանը վերաբերող տարբեր թեմաներ:

Էդուարդ Աղաջանյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը վերահաստատել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման նախաձեռնությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են ամփոփել ենթահանձնաժողովների աշխատանքները և զեկույցներ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ