Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 հոկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովի հետ:


Վարչապետը, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով անչափ կարևոր է համարել Բուլղարիայի նախագահի այցը մեր երկիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետագա ամրապնդմանը, այնպես էլ միջագային կազմակերպություններում միմյանց հետ համաձայնեցված ու փոխշահավետ գործակցությանն առընչվող հարցեր: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի և տարածաշրջանային քաղաքականության խնդիրները, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները և իրականացվող աշխատանքները: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ և ԵԽ շրջանակներում, որը նպատակաուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հատատմանն ու ամրապնդմանը: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է մեր երկրի առավել ակտիվ ներգրավումը ԵՄ հովանու ներքո տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում, ինչը, ըստ նրա, իր դրական ազդեցությունը կունենա նաև տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործընթացների վրա: Նա անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի փոխգործակցությանը, որը զարգանում է «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:


Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է Բուլղարիայի և Հայաստանի հանրապետությունների միջև համատեղ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ հայկական կողմը շահագրգռված է Հարավային Կովկասը Եվրոպային կապող տրանսպորտային ուղիների կառուցման գործում: Նա, մասնավորապես, խոսել է «Կավկազ» և «Վառնա» նավահանգիստների միջև համատեղ երկաթուղալաստանավային փոխադրումներ իրականացնելու հնարավորության մասին, շնորհակալություն հայտնելով միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում բուլղարական կողմից ևս այդ առաջարկը պաշտպանելու համար: Շեշտելով, որ տնտեսական բնագավառում համագործակցությունը դեռևս բավարար չէ, կողմերը, այդուհանդերձ, գոհունակությամբ են նշել յուրաքանչյուր տարի ապրանքաշրջանառության ծավալների աճի միտման մասին: Նրանք կարևորել են առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու, երկկողմ հարաբերություններից բացի՝ բազմակողմ հարաբերությունների և փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:


Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, տնտեսության մի շարք ոլորտներում՝ արդյունաբերություն, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ և այլն, համագործակցության հնարավորություններին:


Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը Բուլղարիայի նախագահին շնորհակալություն է հայտնել նաև բուլղարահայ համայնքի նկատմամբ երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող բարյացկամ վերաբերմունքի համար:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ