Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 31 մարտի 2001

Հանրապետության և Սփյուռքի գիտական ներուժը համախմբելու, այն բոլոր բնագավառներում պետության զարգացմանը ծառայեցնելու, համաշխարհային զարգացման ընդհանուր գործընթացներին ինտեգրելու նպատակով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամ: Գիտահետազոտական գործունեության և ռազմավարական հետազոտությունների իրականացմանը զուգընթաց հիմնադրամը կզբաղվի նաև պետությանն անհրաժեշտ մասնագետների պատրաստմամբ և վերապատրաստմամբ, կրթամեթոդական ժամանակակից մեխանիզմների ներդրմամբ: Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով՝ կձևավորվի աշխատանքային խումբ, կստեղծվի համահայկական համալսարան, որից հետո կսկսվի ծրագրի գործնական փուլը: Արդեն իսկ հաստատված են հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի կազմը, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը ձեռնամուխ է եղել ծրագրի իրագործման առաջին քայլերին. այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ խորհրդի անդամներն այցելեցին Վայոց ձորի մարզ՝ ճշտելու ապագա գիտական կենտրոնի կառուցման վայրը, որը ենթադրվում է՝ կլինի Նորավանքի մերձակա տարածքում: Նշենք, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների, երիտասարդական միավորումների միջև հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, հասարակական կապերի հաստատման և զարգացման, այդ ներուժի համախմբման նպատակով կառավարությունը վերջերս ևս մեկ քայլ կատարեց՝ ստեղծելով «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամ և նրան հատկացնելով համապատասխան տարածք: Այս կենտրոնի գաղափարը ձևավորվել էր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ և մշտապես գտնվել է Վազգեն Սարգսյանի, ապա նաև ՀՀ նախագահի և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական ուշադրության ներքո: Սրանք ծրագրված և շարունակական քայլեր են, որոնց իրագործմանը կառավարությունը հետևողականորեն հետամուտ կլինի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ